Ի՞նչ է վեյփը և ինչպե՞ս է այն աշխատում
Կան վեյփի միքանի տեսակներ, սակայն դրանք բոլորնել ունեն նույն սկզբունքը՝ ջերմացնել և առաջացնել գոլորշի, ԳՈԼՈՐՇԻ այլ ոչ ծուխ 1) մեխանիկական տեսակ։ Սա մի պարզ մեխանիզմ է, որտեղ չկա վահանակ, պաշտպանություն, պարզապես սեղմելով կոճակը հոսանքը ուղորդվում է դեպի հեղուկագոլորշիչ և գոլորշացնում հեղուկը 2)Տուփային տեսակ։ Սա ապահով սարք է մեղանիզմով, որն հայտնաբերում է թույլ միացումները , կարգավորում է գոլորշչի աշխատանքը, և ունի բազմաթիվ ֆունկցիաներ 3)ԵԳՈ։ Սա նույն պես ունի թույլ միացումների հայտնաբերում, ունի մեխանիզմ, սակայն չունի կարգավորումներ, այն աշխատում է մեկ կոճակով, ընդամենը պետք է սեղմել այն, սա շատ արդյունավետ և հարմար է սկսնակների համար։ 4) Փոդ համակարգ։ Փոդերը շատ նման են ԵԳՈ-ներին, սակայն նրանք շատ չեն փոխանցում հեղուկի համը, շատ հարմար է նրանց համար ովքեր ցանկանում են թողնել ծխելը , քանի որ ստանում են աղային նիկոտինի մեծ չափաբաժին։
Ինչի՞ց է կազմված վեյփի հեղուկը
Ցանկացած վեյփի հեղուկ կազմված է 3 կամ 4 բաղադրիչից․ Դրանք են՝ սննդային գլիցերին, պրոպիլենգլիկոլ, համային հավելում, և նիկոտին, ընդ որում նիկոտինի քանակը դուք եք ընտրում, ինչպես նաև կարող եք բացառել նիկոտինը ընդհանրապես։Այս բոլոր տարրերը , բացի նիկոտինից, այսօր օգտագործվում են նույնիսկ սովորական հացի մեջ։ Համենայն դեպս անորակ ապրանքից խուսափելու համար մեզ մոտ առկա են միայն լիցենզավորված բարձրորակ հեղուկներ, բրենդային ֆիրմաներից ընտրված
Վեյփելը վնասակա՞ր է
Ավելի քան 20 տարվա ընթացքում կատարված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ վեյփելը նվազագույն վնաս հասցնող ալտերնատիվ ծխելու միջոցն է, բնականաբար այն որոշակի վնաս հասցնում է , սակայն դուք դա ժամանակի ընթացքում կրճատում եք, նվազեցնելով հեղուկի նիկոտինը
Վեյփերները այլ վտանգի են ենթարկվում` քան ծխողները:
Վեյփերի հեղուկները գոլորշանալուց արտադրում են ավելի շատ քաղծկեղածին նյութեր և ծանր մետաղներ, քան առկա է ծխախոտում: Այո, եղել է մի փորձարկում, որը տվել է նման եզրակացություն: Չմատնանշենք, թե ինչ ընկերությունների կողմից է ֆինանսավորվել և հովանավորվել այդ փորձարկումը, կարծում եմ դա արդեն իսկ պարզ է: Ցանկացած լաբորատորիա, որն անում է որևէ փորձարկում, պարտավոր է տեղադրել նաև այն պայմաններն ու մեթոդները, որոնցով իրականացվել է տվյալ փորձարկումը: Եվ այստեղ է հենց հարցի պատասխանը: Այսպիսով, գլիցերինի քայքայվելու արդյունքում արտադրվում են քաղծկեղածին տարրեր, եթե այն ԵՐԿՈՒ ՐՈՊԵ ԱՆԸՆԴՄԵՋ եռացնել 350 ℃ և ավել ջերմաստիճանով: Դրանից ցածր ջերմաստիճանի կամ դրանից պակաս տևողության դեպքում չի կարող արտադրվել որևէ քաղծկեղածին տարր: Կարծում եմ արդեն իսկ պարզ է, որ ոչ լաբորատոր պայմաններում դուք պարզապես չեք կարողանա ստեղծել նման իրավիճակ, նախ քանի որ անհնար է վեյփել նման ջերմաստիճանի պարագայում (սարքը պարզապես ֆիզիկապես չունի նման հնարավորություն), երկրորդ՝ ես չեմ պատկերացնում մարդու, ով ընդունակ է երկու րոպե անընդմեջ վեյփ ներշնչել: Խնդիրն այն է, որ լաբորատորիան փորձն իրականացրել է ծխախոտի թեսթավորման սարքավորումների միջոցով, որոնք կարող են միքանի ժամ տևողությամբ ներշնչում պատճենել և վերարտադրել: Նրանց վեյփել խորհուրդ չի տրվում։
Վեյփերները ավելի հաճախ են օգտագործում վեյփ, քան ծխողները ծխախոտ
Այո իրականում դա այդպես է, սակայն վեյփերները 1000 անգամ պակաս վնաս են ստանում, ապացուցված փաստ է, որ վեյփի գոլորշում 10,000 անգամ ավելի քիչ վնասակար տարրեր կան, քան ծխաղոտի ծխում։Բացի այդ, արտաշնչած գոլորշին բացարձակ անվնաս է շրջապատի համար