• May 15 2019
• 1229

Հակածխախոտային քարոզչությունն աճում է, ծխախոտի փոխարինման շուկան օրեցօր ընդլայնվում: Արդեն չկա աշխարհում երկիր, որտեղ տարեց տարի չավելանան ծխելու այլընտրանքային տարբերակների անցնողները: Այսօր մենք կքննարկենք ծխելու այլընտրանքներից որոշները, որոնք այս պահին առկա են շուկայում, դրանց ծխախոտից ավելի անվտանգության և արդյունավետության աստիճանը: Վեյփերին մենք կանդրադառնանք վերջում, քանի որ իմ խորին համոզմամբ, դրանք շուկայում առկա մեթոդներից լավագույնն են: Մինչ դրանք քննարկելը, կցանկանայի որոշ դիտարկումներ անել ծխախոտի վերաբերյալ:

Բաց թողնենք այն հատվածը, երբ և ինչպես կիրառության մեջ հայտնվեց ծխախոտը: Այդ ինֆորմացիան միանգամայն հասանելի է անծայրածիր ինտերնետում: Դրա փոխարեն շեշտենք միքանի կետ, որոնք ոչ բոլորը գիտեն: Սիգարետ ծխելու ընթացքում ձեր օրգանիզմ ներթափանցող, ծխախոտի մեջ պարունակվող նյութերից նիկոտինն ամենավտանգավորը չէ: Խեժ, մկնդեղ, ածխածնի մոնօքսիդ և բազմաթիվ քաղծկեղածիններ: Սրանք են ձեզ դանդաղ, բայց անգթորեն սպանող նյութերը, որոնք ներթափանցում են օրգանիզմ ծխախոտի վառվելու արդյունքում: Այս նյութերը մենք ընդունում ենք մեր օրգանիզմ, զուտ որպեսզի ընդունենք նրա հետ եկող նիկոտինի չափաբաժինը, որն իր հերթին բարձրացնում է ուղեղի աշխատունակությունը: Այսինքն այն ընդհանրություններ ունի կոֆեինի հետ, դե իսկ մնացած «բարիքներն» արդյունք են թղթի, սոսնձի, ներկանյութերի, ծխախոտի և ով գիտի, թե ինչ այլ բաղադրիչների, որոնք հիմա ավելացվում են ծխախոտի արտադրությունում:
Այժմ խոսենք ծխախոտի այլընտրանքային տարբերակներից

•         Նիկոտինի վերնամաշկային սպեղանի և մաստակներ: Սրանք հայտնվեցին շուկայում համարյա միաժամանակ: Թվում է, թե մարդիկ ծխում են նիկոտին ստանալու համար: Ուրեմն ինչը չստանալ միևնույն նիկոտինն ավելի անվնաս ճանապարհով, և դեղատները լցվեցին նիկոտինի վերնամաշկային սպեղանիներով և մաստակներով: Ավաղ, ապարդյուն: Երբ այս մեթոդը չտվեց սպասվող արդյունքը, սկսվեցին անցկացվել ավելի խորացված հետազոտություններ: Պարզվեց, ծխողներին անհրաժեշտ է ոչ միայն ծխելու արդյունքում ստացվող նիկոտինը, այլ նաև ծխեծու հոգեբանական մասը՝ սովորությունը, ընթացքը, ծուխը:

•     Ծխախոտի տաքացման սարքեր: Այս սարքերի տարբեր տեսակներ նույնպես առկա են շուկայում: Դրանց մի մասն, իրենց համար նախատեսված ծխախոտերով հանդերձ,  արտադրվում են հենց ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից: Առկա են ծխախոտ ծխելու բոլոր բաղադրիչները՝ ծուխը, ծխելու գործընթացը, և որ կարևոր է, ոչինչ չի այրվում: Սակայն ամենինչ թվացածի չափ հարթ չէ: Չնայած բազմաթիվ ուսումնասիրություններ բացահայտեցին, որ ծխախոտում առկա վնասակար նյութերի քանակը դրանցում միքանի անգամ պակաս է, բայց նաև բացահայտվեցին դրանց առկա այլ վնասակար նյութեր, որոնք առկա չեն սովորական ծխախոտներում, ինչն էլ իր հերթին կասկածի տակ է դնում դրանց ծխախոտից նվազ վնասակար լինելը:

•      Վեյւփեր, էլեկտրոնային սիգարետներ: Չթաքցնեմ, անձամբ ինձ այլընտրանքներից համակրելի է հենց այս տարբերակը, քանի որ ես փորձել եմ ներոնշյալ բոլոր տարբերակները և արդեն երկար ժամանակ է կանգ եմ առել վեյփի տարբերակին, հիմնականում հետևյալ պատճառներից ելնելով՝

Ա. Արդեն վաղուց է ապացուցվել, որ սրանք միքանի հազար անգամ ավելի անվտանգ են, քան ծխախոտը: Ի հեճուկս թյուր կարծիքների՝ ոչ, այն քիմիական չէ: Վեյփելու համար օգտագործվող հեղուկները բաղկացած են սննդային գլիցերինից, սննդային պրոպիլենգլիկոլից, համային հավելումներից և կարող են պարունակել նաև սինթետիկ, զտված, առանց խառնուրդների և հավելումների նիկոտին: Ոմանք կասեն սննդայինը դեռ չի նշանակում, որ այն կարելի է ծխել և կսխալվեն, կարելի է: Բազմաթիվ փորձարկումների արդյունքում հաստատվել է, որ վերոնշյալ բոլոր նյութերն  անվնաս են ինհալյացիայի համար:

Բ. Սարքերի և համերի բազմատեսակ լայն ընտրություն: Դուք երբեք սահմանափակված չեք ձեր ընտրությունում ինչպես հեղուկների համերի, այնպես էլ սարքերի ձևի, չափսի ու տեսակի, սկսած գոլորշու ամպեր անողից, մինչ դրա համայա բացակայությունը:

Գ. Արտաշնչվող գոլորշին բացարձակ անվնաս է շրջակա մարդկանց համար, չի թողնում ոչ մի հոտ կամ հետք փակ տարածությունում:

Դ. Կա հնարավորություն նիկոտինի քանակությունն իջեցնել մինչև 0 և իսպառ բացառել այն:

Ցավոք պետք է նշեմ, որ ինտերնետում տարածված են բազմաթիվ ապատեղեկատվական և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ վեյփերի մասին, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով ծխախոտային ընկերությունների կրած վնասները վեյփերի հայտնվելու արդյունքում: Այդ բոլոր տեղեկությունները լիովին հերքվում են մի փոքր ավելի խորքային փնտրտուքի և հետազոտելու դեպքում: Ստորև կներկայացնեմ տարածված հիմնական միֆերը, ինչպես նաև գոյություն ունեցող բացասական կողմերը, որոնք ամեն դեպքում առկա են վեյփերում:

•   Վեյփերի հեղուկները գոլորշանալուց արտադրում են ավելի շատ քաղծկեղածին նյութեր և ծանր մետաղներ, քան առկա է ծխախոտում: Այո, եղել է մի փորձարկում, որը տվել է նման եզրակացություն: Չմատնանշենք, թե ինչ ընկերությունների կողմից է ֆինանսավորվել և հովանավորվել այդ փորձարկումը, կարծում եմ դա արդեն իսկ պարզ է: Ցանկացած լաբորատորիա, որն անում է որևէ փորձարկում, պարտավոր է տեղադրել նաև այն պայմաններն ու մեթոդները, որոնցով իրականացվել է տվյալ փորձարկումը: Եվ այստեղ է հենց հարցի պատասխանը: Այսպիսով, գլիցերինի քայքայվելու արդյունքում արտադրվում են քաղծկեղածին տարրեր, եթե այն ԵՐԿՈՒ ՐՈՊԵ ԱՆԸՆԴՄԵՋ եռացնել 350 ℃ և ավել ջերմաստիճանով: Դրանից ցածր ջերմաստիճանի կամ դրանից պակաս տևողության դեպքում չի կարող արտադրվել որևէ քաղծկեղածին տարր: Կարծում եմ արդեն իսկ պարզ է, որ ոչ լաբորատոր պայմաններում դուք պարզապես չեք կարողանա ստեղծել նման իրավիճակ, նախ քանի որ անհնար է վեյփել նման ջերմաստիճանի պարագայում (սարքը պարզապես ֆիզիկապես չունի նման հնարավորություն), երկրորդ՝ ես չեմ պատկերացնում մարդու, ով ընդունակ է երկու րոպե անընդմեջ վեյփ ներշնչել: Խնդիրն այն է, որ լաբորատորիան փորձն իրականացրել է ծխախոտի թեսթավորման սարքավորումների միջոցով, որոնք կարող են միքանի ժամ տևողությամբ ներշնչում պատճենել և վերարտադրել: Նրանց վեյփել խորհուրդ չի տրվում

• Թոքերի «պոպկոռնյան» հիվանդություն: Պարզվել է, որ պրոպիլենգլիկոլի մեծածավալ քանակով գոլորշին կարող է առաջացնել բրոնխիտային նման հիվանդություն: Չնայած մինչ այժմ գրանցվել է այդպիսի միայն մի դեպք, այն էլ դրա արտադրությամբ զբաղվող գործարանի աշխատակցի մոտ, ով համարյա մի ամբողջ կյանք անցկացրել է այդ գործարանում: Վստահ եմ, առօրյայում տաք գոլորշու նման չափաբաժին դուք երբեք չեք կարող ստանալ, եթե չեք պատրաստվում ապրել նախորդ փորձի սարքավորման հետ

• Հեղուկները պարունակում են վնասակար նյութեր, որոնք բացակայում են ծխախոտում: Այ այստեղ թույլ տվեք չհամաձայնել: Սա հերյուրանք է: Դեռևս ոչ մի, անգամ որևէ մեկի կողմից «ֆինանսավորված և հովանավորված» փորձարկում չի բացահայտել որևէ նման բան: Հենց այդ իսկ պատճառով էլ այս հեղուկները ստացել են U.S. Food and Drug Administration (ԱՄՆ, սննդի և թմրամիջոցների գործակալություն), իսկ ծխախոտի տաքացման համակարգերը՝ ոչ: Այո, ԱՄՆ-ում չկան ծխախոտի տաքացման համակարգեր, չնայած դրանց զգալի մասն արտադրվում է ամերիկյան ծխախոտային ընկերության կողմից:

• Էլեկտրոնային սիգարետից հետ են վերադառնում սովորական ծխախոտի: Գուցե և ոմանք տարբեր պատճառներով հետ են վերադարձել ծխախոտի, բայց դա իրենց ընտրությունն է և ոչ մի դեպքում վեյփի բացասական կողմ: Անձամբ ես սրտխառնոց եմ ունենում ծխախոտի հոտից միայն: Կարևորը դիմանալ առաջին միքանի շաբաթը, երբ արդեն ձեր հոտային և համային զգայարանները կվերականգնվեն ու կսկեն նորմալ աշխատել, դուք չեք ուզենա զգալ ծխախոտի տհաճ համը ձեր բերանում:

• Էլեկտրոնային սիգարետները պայթյունավտանգ են: Գուցե և տարիներ առաջ հնարավոր էր վնասված մարտկոցով սարքի օգտագործման դեպքում նման բան, այժմյան սարքերը համալրված են անվտանգության, կարճ միացման կանխարգելման, անգամ կոճակի պատահաբար սեղմման տարատեսակ համակարգերով:

Իսկ հիմա մի փոքր առկա բացասական կողմերի մասին, սակայն ավելի ճիշտ կլինի դրանք անվանել փոքր անհարմարություններ՝

• Անանուխ կամ այլ սառեցնող բաղադրիչներով հեղուկներից կոկորդի չորության զգացում է առաջանում, որն արագ անցնում է մի բաժակ ջրից:

• Էլեկտրոնային սիգարետն էլ է դառնում սովորություն:  Շատերը մոտ մեկ տարի վեյփելուց հետո սկսում են ավելի քիչ օգտագործել այն, ապա նաև չօգտագործել: Հաշվի առնենք, որ կախվածությունն անհամեմատելի է ծխախոտի կախվածության հետ, ինչպես նաև վնասակարության և նիկոտինի պարունակության չափերը: Օրինակ, 3մգ նիկոտինի պարունակությամբ հեղուկի ամբողջ օրվա օգտագործումը հավասար է 3-4 գլանակ ծխախոտի արդյունքում ձեր ստացած նիկոտինին: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ վեյփելն ավելի անվնաս է, քան արդյունաբերական շրջաններում թթվածինը:

• Անցորդները և սրճարաններում կողքի սեղանի հաճախորդները երբեմն տարակուսած են նայում բաց թողած գոլորշու ամպին: Սա հիմնականում նրանց կողմից գոլորշին որպես ծուխ ընկալելու արդյունք է: Իսկ բուն գոլորշին ունենում է հաճելի հոտ և բացարձակապես անվտանգ է շրջապատողների համար:

Ամփոփենք՝ էլեկտրոնային սիգարետները, վեյփերը այս պահին առկա ծխախոտի այլընտրանքներից ամենաանվտանգն են, ամենաարդյունավետները, ինչն ապացուցված է 20 տարիների ընթացքում իրականացրած փորձարկումների արդյունքում: Ծխախոտից վեյփի անցում կատարելու դեպքում ձեզանից շնորհակալ կլինի ոչ միայն ձեր օրգանիզմը, այլև ձեր մտերիմներն ու շրջապատող մարդիկ: Առաջին ուրախությունները կունենաք մեկ շաբաթից, իսկ մեկ ամիս անց դուք կսկսեք նորից զգալ համերը, հոտերը, անհամեմատ կլավանա ձեր ինքնազգացողությունը, թոքերը կսկսեն ավելի լավ աշխատել և ազատվել ծխելու արդյունքում կուտակված խեժից: Կկորեն առավոտյան բերանում զգացվող տհաճ համերը, այլևս չի առաջանա նստվածք ատամներին:  Վերփերին անցում կատարելիս, կարևոր է հետևել միքանի կանոնների, որոնցից առավել կարևոր երկուսն են՝

• Մի խախտեք օգտագործման կանոնները, տարբեր սարքերի դեպքում դրանք տարբեր են, խորհրդակցեք վաճառողի հետ

• Գնեք բացառապես արտոնագրված ընկերությունների կողմից արտադրված հեղուկներ, հետագայում հմտանալու դեպքում կարող եք պատրաստել հեղուկներն ինքնուրույն:

14 Մեկնաբանություն

http://mewkid.net/who-is-xandra/ - Buy Amoxicillin Online Buy Amoxil vho.coit.vapeman.am.jog.yn http://mewkid.net/who-is-xandra/

http://mewkid.net/who-is-xandra/ - Amoxil Buy Amoxicillin Online oaw.otkw.vapeman.am.obj.is http://mewkid.net/who-is-xandra/

http://mewkid.net/who-is-xandra/ - Amoxicillin 500mg Capsules Amoxicillin 500 Mg pex.mrko.vapeman.am.zvh.rd http://mewkid.net/who-is-xandra/

http://mewkid.net/who-is-xandra/ - Amoxicillin Amoxicillin 500 Mg wur.lyws.vapeman.am.qdf.lr http://mewkid.net/who-is-xandra/

http://mewkid.net/when-is-xaxlop/ - Amoxicillin 500 Mg Amoxicillin 500 Mg bas.cltz.vapeman.am.qni.xf http://mewkid.net/when-is-xaxlop/

http://mewkid.net/when-is-xaxlop/ - Amoxicillin 500mg Capsules Amoxicillin 500mg Capsules zfz.gngl.vapeman.am.eoz.pt http://mewkid.net/when-is-xaxlop/

http://mewkid.net/when-is-xaxlop/ - Amoxicillin On Line Buy Amoxicillin Online jtk.jawb.vapeman.am.dys.uo http://mewkid.net/when-is-xaxlop/

http://mewkid.net/when-is-xaxlop/ - Amoxicillin 500mg Dosage Amoxicillin 500 Mg njn.mqol.vapeman.am.opa.eu http://mewkid.net/when-is-xaxlop/

http://mewkid.net/when-is-xaxlop/ - Amoxicillin 500mg Capsules 18 wzn.fjbe.vapeman.am.vtw.gh http://mewkid.net/when-is-xaxlop/

1

1

1

http://mewkid.net/when-is-xicix/ - Amoxicillin No Prescription Buy Amoxicillin icc.xgzd.vapeman.am.zde.gw http://mewkid.net/when-is-xicix/

http://mewkid.net/when-is-xicix/ - Amoxil Causes Gallstones Buy Amoxicillin wql.bjic.vapeman.am.blh.jb http://mewkid.net/when-is-xicix/

Ավելացնել մեկնաբանություն